Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:23

Սևրը մոռացված չէ և այսօր ևս կարող է լուծում բերել հայկական հարցին․ Կիրո Մանոյան

Սևրի պայմանագրի 100-ամյա տարեդարձի շուրջ Armenia Today-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ։

-100 տարի առաջ այս օրը Հայաստանը ստորագրեց Սևրի խաղաղության դաշնագիրը։ Որքանո՞վ էր կարևոր պատմական այդ փուլում Սևրի դաշնագրի կնքումը։

-Սևրի պայմանագիրը կարևոր փաստաթուղթ էր ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր։ Այն ժամանակ Սևրի պայմանագիրը լուծում էր տալիս Թուրքիայի կողմից գործադրված  հանցագործությունները պատժելու, հայերի բռնագրավված գույքը վերադարձնելու և նաև Հայաստանին բավական մեծ տարածք վերադարձնելու և որպես անկախ պետություն հնարավորություններ ընձեռնելու հարցերը։

Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարարությամբ հստակեցված սահմանները ինչպես անցյալում, այնպես էլ այսօր մենք համարում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև իրավական սահման։

-Հայկական հարցի լուծման տեսանկյունից ի՞նչ ակնկալիքներ այսօր մենք կարող ենք ունենալ մեկ դար պատմություն ունեցող այդ փաստաթուղթից, և միջազգային իրավունքի տեսանկյունից որքանո՞վ են իրատեսական այդ ակնկալիքները։

-Պարզ է, որ այսօր հանկարծակի ինչ-որ բան չի կատարվելու և իրավիճակ չի փոխվելու, բայց այդ պայմանագիրը նաև կարելի է համարել աշխարհի կողմից հայությանը տրված պարտամուրհակ, որն ամենաարդար ձևով տալիս է հայկական հարցի, Հայ Դատի լուծումը։

Ի դեպ Սևրի պայմանագրի շատ բաժիններ, որոնք կապ չունեն Հայաստանի և հայության հետ, արդեն իրականացվել են։ Սևրի պայմանագիրը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն միջազգային իրավունքին համապատասխանող այն փաստաթղթերն են, որոնք բավարարում են Հայաստանին՝ հայկական հարցն արդար ձևով լուծելու տեսանկյունից։

Համոզված եմ, որ գալու է Թուրքիայի կազմաքանդման օրը, և Հայաստանի ուժեղ լինելուց է կախված լինելու Սևրի պայմանագրի իրականացումը։

-Ինչո՞ւ է կարևոր մինչ օրս Սևրի դաշնագիրը մեր ուշադրության կենտրոնում պահելը։

-Հուսամ, որ ոք չի կարծում կամ ակնկալում, որ ամեն ինչ պետք է թողնենք այդ փաստաթղթի հույսին և զբաղվենք միայն այդ հարցով, բայց նաև կարևոր է տեր կանգնել պաշտոնական, միջազգային փաստաթղթերում ամրագրված մեր իրավունքներին։

Այդ իսկ առումով կարևոր է ցույց տալ, որ Սևրը մոռացված չէ և այսօր ևս կարող է լուծում բերել հայկական հարցին։ Եվ ուրեմն Սևրի պայմանագրի վերաբերյալ պետք է հետևողական ձևով խոսվի, որպեսզի լռությունը հանկարծ չմեկնաբանվի որպես Սևրի պայմանագրից և Վիլսոնի իրավարար վճռից հրաժարում։

Լուսինե Թևոսյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+