Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39819-ի: Օգոստոսի 6-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 31556 է, փաստացի բուժվում է 7263-ը, գրանցվել է մահվան 772 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 171600 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 228 են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդությա 39586 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







