Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−2°
  • Կապան+1°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 08:29

Խնդրում եմ դրսևորել ողջամիտ վարք, զսպվածություն. նախարարը՝ Ամուլսարի պահապաններին

Ես աշխատելու եմ բաց, շիտակ և թափանցիկ, և չի կարող մի մտահոգություն լինել, որը հաշվի չի առնվի, որևէ փաստարկ, որը քննարկելի չի լինի, ես դա երաշխավորում եմ և անձամբ, և ի պաշտոնե: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» ծրագրի շրջանակներում նշել է  շրջակա միջավայրի նորանշանակ նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ պատասխանելով Ամուլսարի հետ կապված վիճակի մասին հարցին:

«Ցանկանում եմ երաշխավորել, ինչպես նաև վարչապետն է անդրադարձել իր ասուլիսիներին, եթե հանքը շահագործվի, մենք պետք է ունենանք բոլոր երաշխիքները ռիսկերի կառավարման ու մնացած մտահոգությունների փարատման առումով, եթե այլ երաշխիքներ չլինեն, ուրեմն չպետք է շահագործվի: Բնապահպանական շարժումների, նրանց ներկայացուցիչների հետ էլ պետք է խոսեմ»,- մասնավորապես ասել է Ռոմանոս Պետորսյանը:

Անդրադառնալով Ամուլսարում տիրող լարված իրավիճակին՝ նախարարը նշել է, որ այս պահին միջամտելու իրավասություն իրենց գերատեսչությունը չունի:

Նա ժամանակ է խնդրել, որպեսզի լիարժեքորեն տիրապետի թեմային ու իր կոմպետենտ կարծիքը հնչեցնի այս մասին ավելի ուշ: «Ամուլսարի հարցի կարևությունը չեմ նսեմացնում, բայց խնդրում եմ դրսևորել ողջամիտ վարք, զսպվածություն և համբերատար սպասել»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ քանի դեռ ինքը չի տիրապետում ամբողջական, խորքային տվյալներին, փորձագիտական գնահատականներին, չի կարող այդ մասին խոսել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+