Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 15:29

Մարգարիտա Սիմոնյանը Փաշինյանին մեղադրել է պատմական հիշողության բացակայության մեջ

Ռուս լրագրող և մեդիամենեջեր, Russia Today միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հանդես է եկել նոր մեղադրանքներով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին. այս անգամ նա Հայաստանի կառավարության ղեկավարին մեղադրել է մանկուրտիզմի մեջ:

Սիմոնյանի զայրույթը առաջացրել է Փաշինյանի 15 տարվա վաղեմության հայտարարությունն այն մասին, որ հայերի նախնիները ցեղասպանությունից, նվաստացումներից ու դավաճանությունից բացի ոչինչ չեն թողել։

Մարգարիտա Սիմոնյանը հիշել է ցեղասպանությունը վերապրած իր նախատատին՝ նշելով, որ լավ է, որ նախատատը չգիտի, որ Հայաստանին ղեկավար են նշանակել մի մարդու, որը սրբին մեղադրում է «ցեղասպանության և անբարոյականության» համար:

«Հիմա ես հասկանում եմ, թե ինչու էր իմ գրառումն այդքան աղմուկ բարձրացրել Հայաստանում: Ես, իրոք, այն հանրության մասը չեմ, որը կարող է ուրախանալ այն մարդու իշխանությամբ, որն արհամարհում է հայոց մեծն պատմությունը, անիծում է նախնիներին և չի հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը:

Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ: Ամո՛թ»,-գրել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Մարգարիտա Սիմոնյանը հուլիսի 18-ին հանդես էր եկել խիստ քննադատությամբ Հայաստանի ղեկավարության հասցեին՝ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով Հայաստանում հակառուսական տրամադրություններ բորբոքելու մեջ: Նրա գրառումը մեծ արձագանք է գտել Հայաստանում։

«Ի պատասխան երկարամյա բարիքի և պաշտպանության, որը դուք ստացել եք Ռուսաստանից, դուք չեք ճանաչել Ղրիմը։ Բացառապես քաղաքական վրեժխնդրությունից դուք բանտարկեցիք Ռուսաստանի անփոփոխ դաշնակից Ռոբերտ Քոչարյանին։ Դուք երկիրը ողողել եք հակառուսական ՀԿ-ներով, որոնք ձեր տարածքում երիտասարդներին սովորեցնում են, թե ինչպես տապալել իշխանությունը Ռուսաստանում: Դուք դարձել եք Կովկասում հակառուսական ուժերի հենակետ», — մասնավորապես գրել է Սիմոնյանը։

Ի պատասխան Փաշինյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունը Հայաստանում կտրուկ բացասական արձագանք է առաջացրել:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մեղադրանքներին՝ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է, այլ ոչ թե կոնկրետ քաղաքական գործիչներ:

Ինչ վերաբերում է «հակառուսական» ՀԿ-ներին, ապա դրանք ստեղծվել և գործել են հենց Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, երբ Ռուսաստանում ոչ ոք չէր կասկածում Հայաստանի կառավարության ռուսամետ ձգտումներին, հավելել է Փաշինյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+