Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:52

«Բանակ-2020» միջազգային համաժողովում կցուցադրվի նորագույն սպառազինություն

Հարավային ռազմական օկրուգում անցկացվելիք «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովում, որը տեղի կունենա օգոստոսի 23-29-ը Ռուսաստանի Դաշնության 14 շրջաններում, առաջին անգամ կներկայացվեն նորագույն սպառազինություն և ռազմական տեխնիկա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ին՝ վկայակոչելով ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը:

ՀՌՕ-ի համաժողովին կմասնակցեն ավելի քան 40 միավորումներ և զորամասեր, արդյունաբերության ավելի քան 10 ձեռնարկություններ, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտներ և ուսումնական հաստատություններ:

«Առաջին անգամ լայն լսարանին կներկայացվեն նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի այնպիսի նմուշներ, ինչպիսիք են АСП БМ «Ртуть» և «Купол» հայտնաբերման և նպատակադրման կայանը», — ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ցուցադրության ժամանակ կցուցադրվեն «ԲՈՒԿ Մ-2»- ի նորագույն զենիթային համալիրները, «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական համալիրը, «Տիգր» զրահամեքենան, «Օռլան-10» և «Էլերոն-3» անօդաչու ավիացիայի բազմաֆունկցիոնալ համալիրը, «Պանցիր–Ս1» զենիթահրթիռային-հրանոթային համալիրները և այլ ռազմական տեխնիկա:

Հանդիսատեսին կներկայացվեն նաև մարտ վարելու ժամանակակից տակտիկական հնարքներ, պատմական մարտերի դրվագներ, ինչպես նաև մարտական ավիացիայի ցուցադրական թռիչքներ:

ՀՌՕ-ի համաժողովի անցկացումը նախատեսված է Ստավրոպոլի երկրամասում, Վլադիկավկազում, Վոլգոգրադում և առաջին անգամ՝ Կասպիյսկում, ինչպես նաև Ադիգեյում, Աստրախանում, Ինգուշեթիայում, Կաբարդինո-Բալկարիայում, Կարաչաևո-Չերկեսիայում, Կուբանում, Չեչնիայում և Հայաստանի Գյումրի քաղաքում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմակայանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+