Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, 4 հիվանդ ապաքինվել է, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Համաձայն հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկատվության ՝ համավարակի սկզբից երկրում հաստատվել է կորոնավիրուսի 1179 դեպք, որոնցից ապաքինվել է 959 վարակակիր, մահացել է 17 մարդ:
Արտասահմանից բուժման նպատակով տեղափոխվել է Վրաստանի 41 քաղաքացի։
Կարանտին ռեժիմում գտնվում է 6919 քաղաքացի, բժիշկների հսկողության տակ գտնվող հիվանդանոցներում՝ 251 հիվանդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







