Տորոնտոյում ս.թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 22.30-ի սահամաններում, տեղի է ունեցել միջադեպ հայերի և ադրբեջանցիների միջև: Այս մասին հայտնում է Կանադայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան գրառումը։
«Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի՝ սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը:
Կրկին անգամ կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի»,- մասնավորապես գրված է գրառման մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







