Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:07

Փորձելու ենք շտկել իրավիճակը․ ԱԺ պատգամավորները՝ դիմորդների պահանջների վերաբերյալ

Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդները և ծնողները այսօր՝ հուլիսի 29-ին, հանդիպել են Ազգային ժողովի 3 խմբակցության ներկայացուցիչների հետ։

Դիմորդների սահմանադրական իրավունքը վերականգնելու պահանջով հանդիպման եկած քաղաքացիները նշել են, որ ակնկալում են պատգամավորների ուշադրությունը և անհրաժեշտության դեպքում հարցի շուրջ Ազգային ժողովի նիստի գումարում։

Հանդիպման ընթացքում պատգամավորները նշել են, որ հնարավորության սահմաներում փորձելու են շտկել իրավիճակը՝ բոլորի համար ընդունելի արդյունք ապահովելու համար։

Հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն իր խոսքում նշել է, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, որը շփոթեցրել է դիմորդներին։

«Անարդարության գործոնն այս պարագյում մեծ է։ Սա քաղաքական հարց չէ, սա իմ պատկերացմամաբ բացառապես ազնիվ պայքար է, որը մղվում է ծնողների և նրանց դիմորդների կողմից։ Դիմորդները պարտավոր չեն պատասխանատվություն կրել լիազոր մարմնի տեխնիկական խոտանի համար»,- նշել է Կոստանյանը։

Հիշեցնենք, կառավարությունը փոփոխություն է մտցրել բուհական ընդունելության քննությունների կարգում՝ գերակա սահմանել առաջին հայտը, որի արդյունքում 15-19 միավոր ստացած մեծ թվով դիմորդներ դուրս են մնացել բարձրագույն ուսումնական հաստատությունների իրենց նախընտրած ֆակուլտետներից։

ԲՈՒՀ չընդունված դիմորդների ու նրանց ծնողների իրենց բողոքն արտահայտեցին հուլիսի 21-ից սկսած՝ տարբեր օրերին բողոքի ակցիաներ նախաձեռնելով ԳԹԿ-ի, Կրթության նախարարության, Ազգային ժողովի դիմաց, նաև նամակ հղելով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահին։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց ակցիան չունի քաղաքական բնույթ, այլ միտված է իրենց կողմից սահմանված մի քանի պահանջների կատարմանը՝ բուհական ընդունելության քննությունների կարգի վերանայում, կրթության նախարարի հրաժարական։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+