Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:22

Մերձենալու փոխարեն երկու երկրներում էլ տրամադրությունները ավելի կոշտ են դառնում. Ջեյմս Ուորլիք

Միշտ էլ եղել է քննադատություն Մինսկի խմբի առկա ձեւաչափի վերաբերյալ: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞րն է Մինսկի խմբի համանախագահների անելիքը այս իրավիճակում:

«Ես շատ ուրախացա, երբ տեսա դրական հայտարարություն ՌԴ ԱԳ փոխնախարարի կողմից, որը խաղաղ կարգավորման եւ բանակցությունների վերսկսման կոչ էր անում: Դա ամրապնդեց այն ուղերձը, որ Մինսկի խմբի երկրները պետք է շատ ակտիվ լինեն եւ ներգրավված: Համանախագահները այս հարցում պետք է լինեն առաջատարի դերում:

Խնդիրը ձեւաչափը չէ, մենք կարող ենք այն փոխել, ներգրավել նոր բանակցողների: Խնդիրն այն է, որ այս հակամարտությանը վերջ տալու համար պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների եւ ժողովուրդների քաղաքական կամքը լինի, ինչը մինչ այժմ չենք տեսնում: Ինձ անհանգստացնում է, որ մերձենալու փոխարեն երկու երկրներում էլ տրամադրությունները ավելի կոշտ են դառնում: Նկատում եմ տրամադրություն, որ խնդրի միակ լուծումը պատերազմով է, եւ դա շատ ցավալի է, որովհետեւ դա միակ միջոցը չէ: Առկա է դիրքորոշման կարծրացում:

Երբ ես դեռ նախագահ էի, մենք դեռ խոսում էինք Մադրիդյան սկզբունքների եւ կարգավորման այն սկզբունքների մասին, որոնք ապագա համաձայնության հիմքում պետք է լինեին:

Եթե պետք է նոր ձեւաչափ եւ պետք է նոր բանակցողներ ներգրավել, ապա եկեք անենք դա, բայց իմ մտավախությունն այն է, որ քաղաքական կամք պարզապես չկա: Դա վերաբերում է թե՛ նախագահին, թե՛ վարչապետին: Հակամարտության սրացումը շատ վտանգավոր է, եւ երկու երկրներն էլ կարող են չափազանց բարձր գին վճարել դրա համար: Ինձ անհանգստացնում է նաեւ այն, որ լարվածությունը կարող է էլ ավելի աճել։ Եվ սա դեռ տեղայնացված բախում էր»,-ընդգծեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+