ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական տեսանյութն է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» խորագրի ներքո, որը ներկայացնում է Գեղարքունիքի մարզում ընթացող շինարարական աշխատանքները։
1970 թվականին կառուցված Գավառի թիվ 2 հիմնական դպրոցն առաջին անգամ վերակառուցվում է սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով։ Տեղադրվել են հակահրդեհային, ջերմամեկուսիչ համակարգեր և արևային ջրատաքացուցիչներ։ Դպրոցը կունենա նաև թեքահարթակներ, վերելակ եւ հարմարավետ մարզադահլիճ: Շահառու դպրոցականների թիվը 576 է: Ծրագրի արժեքը՝ 1,3 մլրդ դրամ:
Հիմնանորոգվում է նաև Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհը։
Գեղարքունիքի մարզում հիմնանորոգվում է նաև վերջին անգամ 2000-ականներին վերանորոգված Երանոսից Լիճք 7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Նախատեսվում են աշխատանքներն ավարտին հասցնել այս տարի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







