Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:25

Արցախում արգելվեց ինտերնետային շահումով խաղերի կազմակերպումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է լիազոր մարմիններին շահումով խաղերի ու խաղատների մասին և վիճակախաղերի մասին  Արցախի օրենքներին համապատասխան արգելել ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը հանրապետության տարածքում: Այս մասին հայտնել է Արայիկ Հարությունյանը իր Facebook-յան էջում՝ ուղիղ հեռարձակման ժամանակ:

«Դա նշանակում է, որ համացանցի մեր հասանելիության տարածքից, լիցքավորման համար համապատասխան սարքերից, այդ խաղերի համար նախատեսված ծառայությունների հասանելիությունն արգելափակվելու է: Կարծում եմ, որ որոշումն արդարացված է»,-նշել է Հարությունյանը՝ հավելելով, որ  բազմաթիվ քաղաքացիներ համացանցի միջոցով շարունակում են խաղալ՝ հաճախ պարտվելով աշխատավարձը և ոչ միայն»։

Նա ընդգծել է, որ նման խաղերով տարվելը հանգեցնում է անիմաստ պարտքերի կուտակման: Դրա հետևանքով խնդիրներ են առաջանում ընտանքիներում, գրանցվում են ամուսնալուծություններ, խեղվում են մարդկային ճակատագրեր, ընդհուպ լինում են ինքնասպանության դեպքեր: «Դրա համար խստացնում ենք պահանջները»,- հավելել է Հարությունյանը:

Հարությունյանն անդրադարձել է նաև ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խիստ պահպանմանը։ Արցախի նախագահը նշել է, որ առաջիկայում ընդհանուր բացատրական աշխատանքներ են տարվելու ամրագոտների հետ կապված, որից հետո այս ուղղությամբ ևս խստացումներ են լինելու:

«Ուզում եմ ասել, որ այս ընթացքում չի եղել մի դեպք, երբ  զանգով կամ սոցիալական, քաղաքական կարգավիճակով, զբաղեցրած պաշտոնով պայմանավորված՝ շրջանցվել են խախտումները: Որևէ նման գործոն դեր չի խաղացել և չի խաղալու: Այն պաշտոնատար անձը, որը կհամարձակվի նման խնդրանքով դիմել համապատասխան կառույցին, կզրկվի զբաղեցրած պաշտոնից: Չի լինելու որևէ միջնորդության դեպք, չի լինելու արտոնյալ»,-հավելել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+