Երևանի 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող ևս 64 ընտանիք կապրի նորակառույց, հարմարավետ ու լուսավոր բնակարաններում. Սիսակյան 3 հասցեում կառուցված շենքում բնակարանամուտ էր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հաղորդվում է, որ Հայրապետյանների ընտանիքին նոր բնակարանի բանալին ու սեփականության վկայականը հանձնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Համայնքի միջոցներով կառուցված նոր շենք կտեղափոխվեն Շենգավիթի երկու 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները։ Սա ոչ միայն նրանց կյանքի որակի բարելավման հարցն է լուծում, այլև առաջին հերթին՝ անվտանգության։ Ծրագիրը շարունակական է. առաջիկայում մտադիր ենք սկսել Մարգարյան փողոցում նմանատիպ նոր շենքի կառուցման ծրագիրը»,- ասվում է հրապարակման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







