ԱՄՆ-ն նախատեսում է 2 միլիոն դոլար հատկացնել Հայաստանի աշխատանքային օրենսդրության բարելավմանը նպաստելու համար։ Այս մասին գրում է «Ռաշա Թդեյը»՝ հղում անելով տենդերի փաստաթղթին։
Փաստաթղթում ասվում է, որ նախագծի իրագործման պատասխանատվությունը ԱՄՆ-ի Աշխատանքի միջազգային հարաբերությունների բյուրոինն է, որի գործառույթների մեջ մտնում է նաև «նպաստել աշխատողների համար արդար միջավայրի ստեղծմանը՝ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում»:
Նախաձեռնության շրջանակներում ենթադրվում է համագործակցության մեկ համաձայնագիր կնքել՝ նպատակ ունենալով տնտեսության մեկ կամ մի քանի ոլորտներում բարձրացնել իշխանությունների կողմից աշխատանքային օրենսդրության և կանոնակարգերի կատարման և խթանման արդյունավետությունը` աշխատանքի միջազգային ստանդարտներին համապատասխան:
Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ամերիկյան առևտրային, ոչ առևտրային և կրոնական կազմակերպությունները, պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ և օտարերկրյա պետական համակարգերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն նախատեսում է ավելի քան 640 հազար դոլար հատկացնել Հայաստանում «ժողովրդավարության մշակույթի» զարգացման համար:
Միջոցները պետք է ուղղված լինեին «բացասական ազդեցությունների» նկատմամբ հայ բնակչության կայունությունը բարձրացնելու նպատակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







