«Твой дом» ցանցի առևտրային կենտրոններից անհետացել են հայկական արտադրության ապրանքները: Այս մասին РБК-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
«Առավոտից մեզ դիմում են հայ խոշոր արտահանողներ, որոնք պատմում են, որ Արազ Աղալարովին և հարևան երկրի այլ ներկայացուցիչների պատկանող այս ցանցի բոլոր առևտրային տներից դուրս են բերել հայկական արտադրության ապրանքները»,- ասել է նա:
Դեսպանի խոսքով՝ բոլոր տաղավարները լցվել են Ադրբեջանում արտադրված ապրանքներով:
«Սա արդեն սադրանք է, որի նպատակն է Ռուսաստանում առևտրային կետերը վերածել մի «Մեծ Լեռնային Ղարաբաղի», որը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ»,- նշել է դեսպան Տողանյանը՝ հավելելով, որ այդ մասին արդեն իրազեկել է համապատասխան գերատեսչություններին:
«Твой дом»-ի հայ մատակարարների խնդիրների մասին իր ֆեյսբուքյան էջին հայտնել է նաեւ Export Armenia համայնքի հիմնադիր Էմիլ Ստեփանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







