Այսօր` հուլիսի 23-ին, ըստ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամանների՝ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ Վահե Ղազարյանի հրամանի՝ ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետ։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ։
Ըստ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանի՝ Իգոր Մեսրոպյանը ազատվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի պաշտոնից՝ ուղարկվելով ոստիկանության կադրերի ռեզերվ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







