Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն օգնություն կտրամադրի մահացած զինծառայող Արթուր Մուրադյանի ընտանիքին: Այս մասին հայտնում է հիմնադրամի Facebook-յան էջը։
Հատուցման չափը կկազմի 58 մլն ՀՀ դրամ, որից 10 մլն դրամը կտրամադրվի միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին վիրավորված ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Մուրադյանը (ծնված՝ 2001թ.):
Նա ծանր վիրավորում էր ստացել հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր պաշտպանության նախարարության հոսպիտալ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների ջանքերին ՝ Արթուր Մուրադյանի կյանքը փրկել չի հաջողվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







