Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում՝ թուրք-իրաքյան սահմանին տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով 2 թուրք զինվորական է սպանվել: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը:
Համաձայն նախարարության հաղորդագրության՝ զինվորականները մահացել են «ահաբեկիչների» (չի հստակեցվում՝ արդյոք նկատի ունե՞ն Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությանը (PKK), թե՞ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը) կատարած հրթիռակոծության հետևանքով:
Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել են:
Մահացածները եղել են պայմանագրային զինծառայողներ Էմրե Բույուքյըլդըրըմը և Մուստաֆա Ահմեթ Դեմիրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







