Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:34

Ստամբուլի փողոցներից մեկն անվանակոչվել է Աթաթուրքին քննադատած հայտնի գրողի անունով

Ստամբուլի փողոցներից մեկն անվանակոչվել է Աթաթուրքին քննադատած հայտնի գրողի անունով

Ստամբուլի Թուզլա համայնքի փողոցներից մեկն անվանակոչվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հասցեին քննադատություններով հայտնի թուրք, իսլամական հայացքներով գրող Նուրի Փաքդիլի անունով։ Այս մասին հայտում է ermenihaber-ը։

Գրողը Աթաթուրքին անվանել էր փարավոն։

Հաղորդվում է, որ դեռևս 2020թ․ հունվարին Թուզլայի համայնքապետարանի որոշմամբ պահանջվել էր Շիֆա թաղամասի փողոցներից մեկն անվանակոչել Փաքդիլի անունով։ Մինչդեռ Թուրքիայում փողոցներն անվանակոչելու լիազորություն ունեն քաղաքապետարանները։

Նախօրեին Ստամբուլի ավագանու նիստի ժամանակ քվեարկման է դրվել Թուզլա թաղամասի անանուն փողոցներից մեկը հիշյալ գրողի անունով անվանակոչելու հարցը, որը ձայների մեծամասնությամբ ընդունվել է։

Կողմ են քվեարկել Թուրքիայի իշխող  «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) և «Գորշ գայլեր» ազգայնամոլական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP), իսկ դեմ՝ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP) և ընդդիմադիր ազգայնական «Լավ» (İYİ)կուսակցություները։

Հիշեցնենք, որ Նուրի Փաքդիլը մահացել է 2019 թվականին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+