Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 18-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 34,001-ի, հիվանդներից 22,492-ն արդեն բուժվել է, մահացել է 620 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 163 դեպք, ապաքինվել է 133-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,010 դեպք, մահացել է 15 մարդ, հիվանդներից 885-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 26,636 դեպք, 341 մարդ մահացել է, 17,805-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 217,799 դեպք, ապաքինվել է՝ 199,834-ը, գրանցվել է մահվան 5,458 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 269,440-ի, ապաքինվել է 232,873 մարդ, արձանագրվել է 13,791 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 759,203-ի, ապաքինվել է 539,373 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 12,123 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







