Ադրբեջանական դիերի տարհանման ուղղությամբ աշխատում են մեր համապատասխան մարմինները՝ ՄԻՊ-ը, գերիների ու անհետ կորածների հանձնաժողովը, այս մասով, ցավոք սրտի, նոր ինֆորմացիա չունեմ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Իջևանում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական դիերի տարհանմանը։
Հովհաննիսյանը նշեց, որ նման դեպքերում արագ ինֆորմացիա չենք կարողանում ունենալ, բավական երկար տևող գործընթաց է, քանի որ ուղիղ կապ չենք կարողանում հաստատել ադրբեջանցիների հետ։
Անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գոտում անցնող գիշերը տիրող իրավիճակին՝ Հովհաննիսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, Արցախում գիշերը նույն իրավիճակն է եղել՝ կրակել են հրաձգային զինատեսակներից, կիրառվել են նաև մեծ տրամաչափի գնդացիրներ, բայց ընդհանուր առմամբ, Արցախում լարվածություն չկա։
Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ Չինարի գյուղի վիրավոր բնակիչը, ով ստացել է այրվածքներ և բեկորային վնասվածքներ, բուժման նպատակով տեղափոխվել է Երևան, կյանքին վտանգ չի սպառնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







