Հովհաննես Խաչատրյանն ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Նա նշեց, որ փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 99 պատգամավոր: ԿԲ խորհրդի անդամի թեկնածությանը կողմ է քվեարկել 96, դեմ՝ 2 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին երեկ քննարկում էրԿենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: Այդպես, իշխող «Իմ քայլը» դաշինքն առաջադրել էր Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը։ «Իմ քայլը»-ի պատգամավոր Արտակ Մանուկյանը ներկայացրել էր թեկնածուի կենսագրությունը: Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի կոչում, 2002-2008 թթ աշխատել է կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունում, իրականացրել է բանկերի ֆինանսական վիճակի հեռար ստուգման ֆունկցիաներ, նաև պատասխանատու է եղել դրամավարկային և ֆինանսական վիճակագրության որոշակի աշխատանքների համար: 2008 թվականից աշխատում է Ամերիաբանկում: 2015-ին ստացել է ֆինանսական վերլուծաբանի կոչում, ներկայում էլ ուսանում է բիզնեսի վարչարարություն կամ ադմինիստրացիա` Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում: Նա անդամակցել է հասարակական կազմակերպությունների և կրթական ծրագրեր է իրականացրել է մարզերում: Անկուսակցական է, ամուսանացած է, ունի 2 զավակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






