К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +7°
  • Ереван+7°
  • Гюмри+3°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 14:01

Վերջին հինգ տարիներին գնաճը եղել է 1,5%․ ԿԲ խորհրդի անդամի թեկնածու

Վերջին հինգ տարիներին գնաճը եղել է 1,5%․ ԿԲ խորհրդի անդամի թեկնածու

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին քննարկվում է կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը:

Այդպես, իշխող «Իմ քայլը» դաշինքն առաջադրեց Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը։

«Իմ քայլը»-ի պատգամավոր Արտակ Մանուկյանը նախ ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը: Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի կոչում, 2002-2008 թթ աշխատել է կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունում, իրականացրել է բանկերի ֆինանսական վիճակի հեռար ստուգման ֆունկցիաներ, նաև պատասխանատու է եղել դրամավարկային և ֆինանսական վիճակագրության որոշակի աշխատանքների համար: 2008 թվականից աշխատում է Ամերիաբանկում: 2015-ին ստացել է ֆինանսական վերլուծաբանի կոչում, ներկայում էլ ուսանում է բիզնեսի վարչարարություն կամ ադմինիստրացիա` Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում: Նա անդամակցել է հասարակական կազմակերպությունների և կրթական ծրագրեր է իրականացրել է մարզերում: Անկուսակցական է, ամուսանացած է, ունի 2 զավակ:

Խաչատրյանը նշեց, որ 3,5 տոկոս միջին գնաճ ենք ունեցել վերջին 20 տարիների ընթացում, որը հազվադեպ է գերազանցել թիրախային միջակայքի վերին սահմանը։

«Վերջին հինգ տարիներին գնաճը 1,5% է եղել․ այս օբյեկտիվ ցուցանիշով ավելի մոտ ենք Արևելյան Եվրոպային, քան տարածաշրջանի երկրներին»,- նշեց նա։

Թեկնածուն, ի թիվս այլ հարցերի, ներկայացրեց նաև, թե առաջիկա 5-10 տարիներին ինչպես է տեսնում ֆինանսական համակարգը: «Բացի վստահության աղբյուր լինելուց, շատ ցանկալի է, որ ֆինանսական համակարգի ընկերությունները լինեն ավելի հաճախորդամետ, շրջակա միջավայրի և սոցիալական պատասխանատվության էտալոններ, կորպորատիվ կառավարման տիպային օրինակներ»,-ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ բանկային համակարգը բավական մրցակցային է: Սակայն  նկատեց նաև, որ եթե ավանդների ներգրավման հաշվիների սպասարկման հարցում ավելի խիստ մրցակցությունը ենթադրում է ավելի լավ սակագներ և ավելի որակյալ սակագներ, ապա վարկավորման գործում ամեն ինչ միանշանակ չէ, մրցակցությունը կարող է բերել բանկերի կողմից վարկավորման ստանդարտների նվազման՝ վարկային պորտֆելների առաջանցիկ  աճի նպատակով: «Այս պրոցեսի բացասական հետևանքներից մեկը գերվարկավորվածությունն է: Պատասխանատու վարկավորման մեխանիզմների և ավանդույթների ներդրումն այստեղ այլընտրանք չունի: Ըստ էության, այս ճգնաժամում թույլ օղակն էլ հենց սոցիալական մասն է՝ հազարավոր գերվարկավորված տնային տնտեսություններ: Ընդհանրապես սպառողական վարկերի անընդունելի մեծ կշիռը՝ մոտ 27 տոկոսը, մարտահրավեր է ոչ միայն ֆինանսական համակարգի համար, այլ նաև սպառման շատ մեծ հակվածություն ունենալու առումով»,-ասաց Խաչատրյանն ու նշեց, որ Հայաստանում սպառողական վարկերի տեսակարար կշռի ցուցանիշով մեզ մոտ երկիր չկա տարածաշրջանում, բոլորն ավելի ցածր են:

Թեկնածուն գիտակցում է , որ պատասխանատու վարկավորման ինստիտուտի ներդրումը, այն է՝ վարկերի տրամադրման հետ կապված որոշակի սահմանափակումները, կարող են նվազեցնել վարկավորման հասանելիությունը:

Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի կոչում, 2002-2008 թթ աշխատել է կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունում, իրականացրել է բանկերի ֆինանսական վիճակի հեռար ստուգման ֆունկցիաներ, նաև պատասխանատու է եղել դրամավարկային և ֆինանսական վիճակագրության որոշակի աշխատանքների համար: 2008 թվականից աշխատում է Ամերիաբանկում: 2015 ին ստացել է ֆինանսական վերլուծաբանի կոչում, ներկայում էլ ուսանում է բիզնեսի վարչարարություն կամ ադմինիստրացիա` Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում: Նա անդամակցել է հասարակական կազմակերպությունների և կրթական ծրագրեր է իրականացրել է մարզերում: Անկուսակցական է, ամուսանացած է, ունի 2 զավակ: 

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+