Ադրբեջանի Միլի Մեջլիսի շուրջ գիշերային իրադարձությունների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՆԳՆ և գլխավոր դատախազության համատեղ հաղորդագրության մեջ, փոխանցում է Turan գործակալությունը։
Նշվում է, որ իբր ի պաշտպանություն բանակի արված ակցիայի ընթացքում «սադրիչների խումբը կոպտորեն խախտել է հասարակական կարգը, ուժ կիրառել և դիմադրություն ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին»:
Արդյունքում մի քանի ոստիկաններ տարբեր վնասվածքներ են ստացել, վնասվել են ծառայողական մեքենաները։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում են քննչական-օպերատիվ միջոցառումներ, ասված է մամուլի տեղեկագրում:
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե քանի մարդ է ձերբակալվել, և քրեական օրենսգրքի ինչ հոդվածներով է կատարվում հետաքննությունը, քանի ոստիկան է տուժել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







