Ոչ մի ռազմավարական օբյեկտ չի խոցվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հակառակորդի հակագրոհի արդյունքում, հա, դուք նորմա՞լ եք: Ռազմավարական օբյեկտ է խոցվել, հա, և դուք ուզում եք ասել, որ ՀՀ-ին եք ծառայո՞ւմ: Այդպես լավ չի, X Y -ով կոորդինատները տվեք՝ Զաքիրը հստակ տեղն իմանա։ Լկտի սուտ է, ոչ մի ռազմավարական օբյեկտ չի խոցվել։ Մնացածին հետո կանդրադառնամ։ Որպես ՀՀ ԶՈւ-երի սպա իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում»,- գրել է Հովհաննիսյանը։
https://www.facebook.com/arcrun/posts/3159792730722980
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







