Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Այժմ սահմանին հարաբերական անդորր է»,- գրել է խոսնակը՝ նշելով, որ առաջիկայում կհրապարակենք հետաքրքիր տեսանյութ։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանն էլ է հայտնել, որ գիշերը համեմատաբար հանգիստ է անցել:
«Փառք մեր բանակին»,- գրել է Հովհաննիսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







