Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:17

ՌԴ դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը

ՌԴ դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը

Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» — ին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը:

Փաստաբանը նշել է, որ այժմ նյութերը կհանձնվեն դատարան։

Կրտսեր քրոջ գործը, որին անմեղսունակ են ճանաչել, առանձին կքննարկեն։

«Մյուս երկուսի գործով մենք միջնորդություն ենք ներկայացրել երդվյալ ատենակալների մասնակցությամբ գործը քննելու մասին։ Ամենայն հավանականությամբ, գործընթացը փակ կլինի, քանի որ գործում կան տվյալներ սեռական անձեռնմխելիության խախտման մասին», — հավելել է Պարշինը։

Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը գտել են 2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայի Ալտուֆևսկի խճուղու տան մուտքում՝ կտրած-ծակած վերքերով։ Ըստ հետաքննության վարկածի՝ սպանությունը կատարել են նրա դուստրերը՝ 19-ամյա Քրիստինան, 18-ամյա Անգելինան և նրանց անչափահաս քույրը:

Աղջիկներին մեղադրանք է առաջադրվել «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանությունը» հոդվածով, սակայն գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել է նախաքննության:

Ինչպես պնդում են փաստաբանները, պարզվել է, որ քույրերն ապրել են «բազմամյա հոգեթերապիայի պայմաններում»: Ըստ պաշտպանության՝ Խաչատուրյանը մի քանի տարի շարունակ պարբերաբար ծեծել է դուստրերին և «սեռական բռնություն է գործադրել»։

Հետաքննությունը պարզել է, որ հայրը ծաղրել է դուստրերին և բռնաբարել նրանց։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+