ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ստացել է իր վերջին (երրորդ) COVID -19 թեստի պատասխանը։
«Նախորդ երկուսը դրական էին, բայց վերջին թեստն արդեն բացասական է»,- գրել է նա։
Պատգամավորը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին զանգել և գրել են իրեն։
«Եվ, իհարկե, առանձնահատուկ շնորհակալություն մեր բժիշկներին, մասնավորապես Քանաքեռ-Զեյթուն պոլիկլինիկայի բժիշկ տիկին Մինասյանին, Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկ Միհրան Մարտիրոսյանին, որ այս օրերի ընթացքում ինձ հետ հավասար պայքարեցին վիրուսի դեմ։
Կրկին անգամ բոլորին խորին շնորհակալություն եմ հայտնում ամեն ինչի համար, իսկ բոլոր հիվանդներին անպայման շուտափույթ ապաքինում և վերադարձ դեպի բնականոն կյանք։
Առողջ եղեք, ժողովո՛ւրդ ջան։
Ամեն ինչ լավ է լինելու…»,- գրել է Աբովյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







