Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:41

Ucom-ը քննարկում է իր իրավունքները դատական կարգով պաշտպանելու հնարավորությունը

Ucom-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներից կարող ենք ասել, որ սա Հայաստանի խոշորագույն կորպորատիվ վեճն է՝ առնվազն մասնակիցների քանակով ու ուղղություններով։ Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է Ucom ընկերության փաստաբան Արամ Օրբելյանը։

«Ucom-ն ու «Վեոն Արմենիա»-ն բավական երկար ժամանակ բանակցել են, որպեսզի Ucom-ը ձեռքի բերի Beeline-ը։ Կողմերը արդեն եկել էին համաձայնության, ուսումնասիրվել էին տեխնիկական, ֆինանսական ցուցիչները, գնի շուրջ պայմանավորվածություններ կային, և կողմերը դիմել էին ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ՝ գործարքի համաձայնություն ստանալու համար», — ասաց Օրբելյանը։

Փաստաբանը նշեց, որ դրանից հետո վարույթը կասեցվել է, քանի որ ուսումնասիրության կարիք է եղել․ սկսվել է կորպորատիվ վեճ. փոքր բաժնետերերը՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները, որոնք նաև Ucom-ի հիմնադիրներն էին, որոշեցին դուրս գալ ընկերությունից ու ստեղծել իրենց նոր ընկերությունը՝ TEAM Telecom Armenia-ն ու նորից բանակցել «Վեոն Արմենիա»-ի հետ Beeline-ը ձեռք բերելու համար։

«Մի գործարք, որի մասին ամբողջ տեղեկատվությունը պատկանում էր Ucom ընկերությանը, ծախսերը վճարվել էին ու բանակցությունները մեկ տարի վարվել էին Ucom-ի կողմից, հանկարծ տեսնում ենք, որ մենեջմենթը դուրս է գալիս և ստեղծում է մի ընկերությունը, որը փորձում է ձեռք բերել այդ նույն գործարքը, եթե նայենք միջազգային փորձը, ապա առաջանում է կորպորատիվ հնարավորության գողանալու խնդիր»,- ասաց Օրբելյանը։

Օրբելյանի խոսքով՝ և՛ վարչական, և՛ քաղաքացիաիրավական, և՛ քրեական օրենսգրքերը հստակ սահմանումներ են տալիս այդ երևույթներին։

«Հիմա խնդիրն այն է, որ ՏՄՊՊՀ-ն քննարկում է «Վեոն Արմենիա»- TEAM Telecom Armenia համակենտրոնացումը թույլ տալու կամ չտալու հարցը, իսկ մենք դիմում ենք ներկայացրել Ucom-ի անունից, որով խնդրել ենք, որ մեզ մասնակից դարձնել, քանի որ մեր շահերին ուղղակիորեն առնչվող գործարք է և արգելել այս համակենտրոնացումը, որը, մեր գնահատմամբ, առնվազն կոնֆիդենցիալ հնարավորության խախտման արդյունքում է հնարավոր դարձել և ֆիդուցիալ պարտավորությունների խախտմամբ (ֆիդուցիալ պարտավորությունը ընկերության տնօրենների խորհրդի անդամի պարտավորությունն է՝ գործել ի շահ ընկերության և բացառել շահերի բախումը)»,- ասաց Օրբելյանը։

Փաստաբանը նշեց, որ այս պահի առկա է Ucom-ի դիմումը ՏՄՊՊՀ-ին, որպեսզի հարուցված վարույթի շրջանակներում մասնակից դարձնի ու մերժի, որպեսզի կարողանան դիրքորոշում հայտնել ի հավելումն նրա, ինչ ներկայացրել են։

Ըստ Օրբելյանի՝ կան դատական և իրավական պաշտպանության մի շարք գործիքներ, որոնք հիմա քննարկման փուլում են։

«Բացի այդ, Ucom ընկերությունն ունի նաև օտարերկրյա ներդրողներ, որոնք այս պահին դիտարկում են արտասահմանում իրավական պաշտպանության գործընթաց նախաձեռնելու հնարավորությունը: Վերջնական որոշումը կկայացվի առաջիկա օրերին։ Ի հավելումն այդ որոշման՝ Հայաստանում իրավական պաշտպանության ինչ գործիքներ կկիրառե՞նք՝ կդիմենք դատարան, ՏՄՊՊՀ, քրեական հետապնդման մարմիններն։ Այդ որոշման մասին կտեղեկացնեք», — ասաց Արամ Օրբելյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+