Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:15

Սիրիայի և Իրանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքվել

Սիրիան և Իրանը ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել։ Պայմանագրի շրջանակներում մասնավորապես կուժեղացվի Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը։ Այս մասին հայտնում է regionmonitor-ը։

Փաստաթուղթը ստորագրել են մի կողմից Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Աբդալա Այուբը, մյուս կողմից՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։ «Ռազմական համագործակցության համապարփակ պայմանագրով» նախատեսվում է ամրապնդել երկու երկրների միջև կապը հատկապես ռազմական և անվտանգության ոլորտում և ուժեղացնել մշտական փոխադարձ կոորդինացիան։

Մինչ փաստաթղթի ստորագրումը երկու երկրների ռազմական ղեկավարների միջև ընթացող բանակցություններում քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև՝ Սիրիայի տարածքում գտնվող բոլոր արտասահմանյան ռազմական ուժերին երկրից հեռացնելու անհրաժեշտության հարցը։

Ըստ Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ սույն համաձայնագիրը կոչված է հզորացնելու Սիրիայի հակաօդային պաշտպանության հնարավորությունները, ինչպես նաև նպաստելու առավել սերտ երկկողմ համագործակցությանը՝ ի հեճուկս ամերիկյան ճնշումների։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+