Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:07

Covid-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցեց 12 միլիոնը

Covid-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցեց 12 միլիոնը

Աշխարհում Covid-19 դեպքերի ընդհանուր թիվը գերազանցեց 12 միլիոնը. համավարակի սկսվելուց ի վեր մահացել է մոտ 550 հազար, բուժվել՝ 6,6 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Այս մասին գրում է Ազատություն ռադիոկայանը։

Անցած օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում ավելի քան 60 հազար նոր դեպք է հայտնաբերվել, դեպքերի ընդհանուր թիվը գերազանցում է 3 միլիոնը: Հարվարդի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը դատի են տալիս Սպիտակ տանը՝ առցանց ուսուցման անցած արտասահմանցի ուսանողներին ԱՄՆ-ից արտաքսելու սպառնալիքի հետ կապված:

Երկրորդ գիշերն է՝ Սերբիայում բողոքում են հակահամաճարակային խիստ սահմանափակումների վերականգնման դեմ: Բելգրադում մարդիկ հավաքվում են խորհրդարանի շենքի մոտ՝ դեմ արտահայտվելով պարետային ժամի վերադարձին:

Ղազախստանում հուլիսի 13-ին սուգ է հայտարարվել համաճարակի զոհերի համար, Ալմաթիում դիահերձարանի դիմաց հարազատների հերթ է. աշխատակիցները չեն հասցնում ժամանակին նրանց հանձնել դիակները:

Ուզբեկստանում հուլիսի 10-ից խստացվում են սահմանափակումները. հիվանդանոցներում այլևս տեղեր չկան:

Ռուսաստանում շարունակում են հանել սահմանափակումները: Մոսկվայի մարզում հուլիսի 15-ին կբացվեն լողափերը, հուլիսի 25-ին` սրճարաններն ու ռեստորանները: Օգոստոսի 1-ից Ռուսաստանի մայրաքաղաքում թատրոններին թույլ է տրվում աշխատել կիսով չափ լիքը դահլիճներում, բայց թատրոնները որոշել են, որ կբացվեն միայն աշնանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+