Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է հաղորդագրությունն այն մասին, որ ԱՄՆ-ն պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԿ-ին՝ 2021 թվականի հուլիսի 6-ից ԱՀԿ-ից դուրս գալու մասին: Այս մասին TACC-ի փոխանցմամբ՝ հայտնել Է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով ԱՀԿ ներկայացուցչին։
«Մենք հաղորդագրություններ ենք ստացել այն մասին, որ ԱՄՆ-ն պաշտոնական ծանուցում է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ 2021 թվականի հուլիսի 6-ից ԱՀԿ-ից դուրս գալու մասին», — ասված է ԱՀԿ-ի ներկայացուցչի հայտարարության մեջ, որը ստացվել է էլեկտրոնային փոստով: «Այս փուլում մենք ոչ մի լրացուցիչ տեղեկություն չունենք այդ հարցի վերաբերյալ», — հավելել է նա:
Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ-ն հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին 2021 թվականի հուլիսի 6-ից ԱՀԿ-ից դուրս գալու մասին: Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է ստուգի ՝ արդյոք ԱՄՆ-ն կատարե՞լ է ԱՀԿ-ից դուրս գալու ընթացակարգով նախատեսված բոլոր պայմանները: Այդ պայմանները, ըստ նրա, ներառում են մեկ տարվա ընթացքում դուրս գալու մասին նախազգուշացումը և կազմակերպության առջև ֆինանսական պարտավորությունների ամբողջական մարումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







