Իսրայելական իշխանությունները մի շարք խիստ կարանտինային միջոցառումներ են սահմանում երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճի կապակցությամբ:
Այս մասին հայտնում է News.am-ը։
Փակվում են բարերը, մարզական ակումբները, գիշերային ակումբները, լողավազաններն ու միջոցառումների անցկացման սրահները։ Ռեստորաններում այցելուների թիվը չպետք է գերազանցի միաժամանակ 20 մարդը եւ 30 մարդ՝ բացօթյա տեռասներում: Սինագոգներում միաժամանակ կարող է գտնվել 19 մարդ։
Ըստ վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ երկիրը մոտ է երկրորդ լիարժեք լոքդաունին: Վերջին մի քանի օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենօրյա վիճակագրությունը շուրջ հազար մարդ է կազմում, սա ավելին է, քան համավարակի գագաթնակետի ժամանակ էր մարտ-ապրիլ ամիսներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







