Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ԱՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
«Ուրախությամբ արձանագրենք, որ հիվանդությունը հաղթահարել է 8 քաղաքացի: Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 26 քաղաքացի: Պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Արցախում իրականացված ընդհանուր թեստավորումների քանակը 2320 է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







