Թուրքիայում աշխատող Վրաստանի քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Սարփի սահմանային անցակետում` պահանջելով բացել Թուրքիայի հետ պետական սահմանը: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը:
Ցուցարարները հայտարարել են, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Թուրքիա այցելությունների սահմանափակումները ֆինանսական ճգնաժամ են առաջացրել: Նրանք հայտարարել են, որ սահմանը չբացվելու դեպքում շարունակելու են բողոքի ակցիաները:
Թուրքիայում աշխատող Վրաստանի քաղաքացիները նշել են նաև, որ պետության կողմից իրենց տրվող 300 լարի (47 000 դրամից մի փոքր ավելի) օգնությունը բավարար չէ:
Նշենք, որ Վրաստանի այն քաղաքացիները, որոնք սեզոնային աշխատանքի են մեկնում արտերկիր, կառավարության կողմից 300 լարի (ավելի քան 47 000 դրամ) օգնություն կստանան: Նշվում է, որ Վրաստանում շուրջ 130 000 մարդ իրավունք ունի օգտվել սեզոնային աշխատողներին տրվող օգնությունից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







