Թուրքիան գնված սպառազինության վերջնական օգտագործողն է, և ռուսական C-400 համակարգերի վերավաճառքի համար ոչ մի իրավական հիմք չկա: Այս մասին, ինչպես գրում է Hurriyet թերթը, հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը, փոխանցում է EurAsia Daily-ն։
Չելիքը մեկնաբանել է մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ ամերիկացի սենատորները կարող են քննարկել պաշտպանական բյուջեի ուղղումները, որոնք նախատեսում են Անկարայից ռուսական C-400-ի հնարավոր գնումը:
«Եթե երկիրը գնել է F-16 կործանիչներ, ապա այն դրանք չի վերավաճառում այլ երկրի, C-400-ի նման համակարգի համար ևս ոչ մի իրավաբանական հիմք չկա», — նշել է պաշտոնյան:
Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի խոսնակ Մարիա Վորոբյովան է հայտարարել է, որ Թուրքիան իրավունք չունի առանց Մոսկվայի թույլտվության մեկ այլ երկրի վաճառել Ռուսաստանից ձեռք բերված C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
«Առանց պաշտոնական Մոսկվայի թույլտվության այդ համակարգի վերավաճառքը երրորդ երկրին անհնար է»,- ասել է Մարիա Վորոբյովան։
Հիշեցնենք, որ նախօրեին ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Թյունը Անկարայի հետ տարաձայնությունները վերացնելու համար Վաշինգտոնին առաջարկել էր գնել Թուրքիային վաճառված ռուսական ՀՕՊ համակարգերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







