Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:15

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել

ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն:

Ինչպես գլխավոր դատախազության շենքի մոտ հավաքված լրագրողներին տեղեկացրեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, Խոսքը մասնավորապես այնպիսի ծանր հանցագործությունների մասին է, ինչպիսիք են իշխանության յուրացումը և սահմանադրական կարգի տապալումը։

«Բովանդակությունը այս երկու տարիների ընթացքում նախաձեռնված և իրականացված ողջ գործընթացի մասին է: Մասնավորապես, մենք հիշում ենք, որ քաղաքական իշխանությունը կազմակերպված ձևով և խմբի կողմից Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար  իրականացրեց բազմաթիվ գործողություններ: Այդ թվում օրենքի խախտում կար, որ երկրորդ անգամ նույն անձին թեկնածու չէր կարելի ներկայացնել: Հետագայում եղավ Վահե Գրիգոևրյանի կողմից ՍԴ նախագահի ինքնահռչակումը: Դրանից հետո ձեզ հայտնի օրենքների փոփոխությունները, մասնավորապես ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու այդ ապօրինի կաշառքի օրենքը: Դրանից առաջ հարուցված բազմաթիվ քրեական գործերը թե ՍԴ նախագահի սանիկների հանդեպ, թե ընդհանրապես ոստիկանական ճնշումները ՍԴ դատավորների նկատմամբ:

Դրան հաջորդեց Սահմանադրության վերջին փոփոխությունները, այսօր էլ ԱԺ արտահերթ նիստում պետք է փորձեն իրենց փնթի աշխատանքը սրբագրել, որովհետեւ ՍԴ մասին օրենքում պետք է իրականացնեին փոփոխություն, որը չէին արել:

Այդ ընթացքում զուգորդվեցին տարբեր հանցավոր արարքներ, օրինակ ԱԺ նախագահի կողմից ինչ-որ հաղորդագրության հրապարակում, մինչդեռ մենք գիտենք, որ անհատական իրավական ակտով պետք է դադարեցվեն դատավորների լիազորությունները:

Բացի այդ, նաև պաշտոնական լիազորությունների անցում հոդվածով էլ ենք ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, որը վերաբերում է այս ամբողջ գործընթացների ընթացքում թույլ տրված բազմաթիվ խախտումներին և պաշտոնական լիազորությունները անցնելուն: Օրինակ, սահմանադրական փոփոխությունների ընթացքում մեր օրենսդրությունը նախատեսում է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կարող են առաջարկություններ ներկայացնել միայն հեղինակը, խմբակցությունները կամ կառավարությունը, մինչդեռ մենք տեսանք, որ առաջարկություններ ներկայացվեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի կողմից, ինչը ընդունվեց հանձնաժողովի կողմից: Սա ևս քրեական օրենսգրքով նախատեսված արարք է»,-ընդգծեց Բաբայանը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ հաղորդագրության մեջ ներկայացված փաստերն ամբողջությամբ հիմնավորված են:

«Մենք հույս ունենք, որ Գլխավոր դատախազությունն առաջնորդվելու է բացառապես օրինականության և արդարադատության նկատառումներով», — ասել է Զոհրաբյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+