Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:09

[ԶԼՄ] Խոշոր հրդեհ Հրազդանի կիրճում. հայտարարվել է ԲԻՍ-1

Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ Իրավիճակների Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը պայքարում են Երևան քաղաքի Հրազդանի կիճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ առաջացած խոշոր հրդեհի դեմ: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի ուղղություններով են պայքարում կրակի դեմ և նրանց աշխատանքը բավականին բարդանում է քամու պատճառով: Այս պահին հրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակի օջախները, սակայն շատ տեղերում, քանի որ հսկայական ժայռաբեկորներ են, հնարավոր չէ ավտոմեքենաներով մոտենալ ու ստիպված հրշեջները որոշ հատվածներում մոտ 1 կմ ոտքով են մոտենում՝ իրենց հետ տանելով նաև հրդեհաշիջման համար անհրաժեշտ պարագաները:

Տեղում աշխատանքները ղեկավարում է փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գրիգորյանը: Աշխատանքներին էլ օնլայն եղանակով հետևում է Արտակարգ Իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու Փրկարար ծառայության տնօրեն, Փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ որոշ տեղերում հրշեջները վտանգում են իրենց կյանքը, որպեսզի մոտենան կրակ օջախներին: Ճիշտ է, հայտարարվել է հրդեհի վտանգավորության ԲԻՍ-1, սակայն հրշեջներին հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնել ու այս պահին իրականացվում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի նոր օջախներ հայտնաբերելու ուղղությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+