Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ու Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանն արձակուրդում են:
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Առանց այլ մանրամասների, պարոն Ղազարյանը նշեց, որդա նրանց հասանելիք հերթական արձակուրդն է:
«Այս պահին, օրենքով սահմանված կարգով, ՍԴ նախագահի լիազորությունները կատարում է ՍԴ փոխնախագահը՝ տիկին Ալվինա Գյուլումյանը»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Հիշեցնենք, որ այսօրվանից ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, համաձայն որոնց` դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է, իսկ Հրայր Թովմասյանը դադարում է լինել ՍԴ նախագահ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







