«Против лома нет приема. Հայաստանում հենց դա է տեղի ունեցել. բիրտ ուժը հաղթել է իրավական մտքին»։ Սահմանադրական դատարանի մոտ հավաքված լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
«Ցավոք, այդ բիրտ ուժի դեմ պայքարի ելան ոչ թե քաղաքական ուժերը, այլ իրավապաշտպանները, ՍԴ դատավորներն ու իրավաբանները։ Նրանց այլ բան չէր մնում, քան օրենքի շրջանակներում պայքարել քաղաքական մեծամասնության և նրա նվիրյալ ուժային կառույցների՝ քննչական մարմինների և ԱԱԾ-ի դեմ, որոնք իշխանության հրահանգով քաղաքական հետապնդում են իրականացնում այդ իշխանության բոլոր անցանկալի անձանց նկատմամբ։ Մենք գնում ենք պետական կառույցների քանդման ճանապարհով, որը հղի է պետականության կորստով», — ասաց Իշխանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







