Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:56

ՍԴ-ն այս հարցում կողմ է. Գրիգորյանը՝ սահմանադրական փոփոխությունները ՍԴ չուղարկելու մասին

Սահմանադրության այս փոփոխությունները արդյունավետորեն կյանքի կոչելու դեպքում՝ միանշանակ ճգնաժամը հաղթահարված է լինելու: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ ընդգծելով, որ սա Հայաստանը լեգալիստական ճահիճից դուրս գալու առաջին գործուն և համարձակ քայլն է եղել։

Դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանը նշել է, որ սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ էր, որ այն քննարկվեր ՍԴ-ում, Վահե Գրիգորյանն ասաց.

«Սահմանադրական նախագծերի նախնական սահմանադրականության ստուգումը կանոն է: Այդ կանոնը չի կարող ձևականորեն, անբովանդակ կերպով կիրառվել այն պայմաններում, երբ անհնար է դրա կիրառումը: Սահմանադրությունը չի նախատեսում ամեն «Սահմանադրական դատարան» նշումը կատարելիս, որ նկատի ունի անկողմնակալ, անկախ դատարան, և երբ սահմանադրական մի մարմին տեսնում է, որ այդ որակները էականորեն սղված են, գոյություն չունեն, առավել ևս ոչ թե ՍԴ 7 անդամները կողմնակալ կարող են դիտվել, այստեղ խնդրի ողջ աբսուրդն այն է, որ մինչև հիմա քննարկվում է, թե արդյոք կողմնակալ ՍԴ անդամները կարող են քննել իրենց վերաբերյալ պրոցեսը… կողմնակալությունը մի վիճակ է, երբ որ արբիտրը այս կամ այն կողմի օգտին կամ դեմ որոշման մեջ շահագրգռվածություն ունի, գործի ելքով շահագրգռվածություն ունի»,-ընդգծեց ՍԴ դատավորը:

Գրիգորյանի խոսքով՝ այստեց իրենք ոչ թե կողմնակալ են, այլ՝ կողմն են:

«Պատկերացրեք գնում եք դատարան, ներկայացնում եք ձեր հայցը, ներկայացնում եք հայցը, ավարտում եք և նստում եք դատավորի փոխարեն և պատասխանողը պետք է պատմի ձեզ իր դեպքը: Դուք որքանո՞վ եք սա նորմալ համարում»,- նշեց Գրիգորյանը։

Գրիգորյանը նաև նշեց, որ այս փոփոխությունները լավ հնարավորություն են, որ ՍԴ-ն արդյունավետ գործունեությամբ վերականգնի իր հեղինակությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+