Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:37

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը մնում է խաղաղ գործընթացի հիմքը․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին նամակ է հղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Դեսպանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը մնում է խաղաղ գործընթացի հիմքը։

«Ադրբեջանը ոչ միայն մերժում է ինքնորոշման իրավունքը, այլև հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ, որոնց դերը հակամարտության կարգավորման գործում ճանաչվել է ԵԱՀԿ-ի կողմից Մինսկի գործընթացի հիմնադիր փաստաթղթերում, ինչպես նաև ԱՄՆ Սենատի կողմից»,-գրել է Ներսիսյանը:

Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անարդյունավետ է և վնաս է հասցնում տարածաշրջանում խաղաղության հաստատման միջազգային ջանքերին։

«Պատերազմի ավարտից հետո ավելի քան քառորդ դար Լեռնային Ղարաբաղն առանցքային խաղացող է Ադրբեջանի հետ հրադադարի պահպանման գործում՝ առանց որևէ միջազգային խաղաղապահների։ Այդ պատճառով նա վաստակել է իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ զբաղեցնելու իրավունքը, ուստի օգնեք փոխարկել հրադադարը տևական խաղաղության»,- նշել է Ներսիսյանն իր նամակում։

Դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում կա ներկայացուցչական կառավարության և ազատ ու արդար քվեարկության միջոցով ընտրված օրենսդիր մարմնի ավանդույթ։

«Իշխանության խաղաղ սահմանադրական անցում ապահովելու նրա դրսևորած կարողությունը կտրուկ հակադրվում է Ադրբեջանի հետ, որտեղ իշխանությունը մնացել է հորից որդուն փոխանցող միասնական ընտանիքի ձեռքում և այսպիսով, որը մարտահրավեր է նետում ժողովրդավարական ընտրությանը և հավերժացնում ավտոկրատիան»,- ասվում է դեսպանի նամակում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+