Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:39

Յուրաքանչյուր լուման ծառայելու է իր նպատակին. Պարգևատրում՝ Քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ընկերության ներկայացուցիչներին: Ընկերությունը կնքված պայմանագրով ապահովում է Երևանի քաղաքապետարանի և ենթակա կառույցների վառելիքի մատակարարումը: Հաշվի առնելով վառելիքի շուկայական արժեքի անկումը՝ ընկերությունը Երևանի քաղաքապետարանին առաջարկել է փոփոխություն մտցնել պայմանագրի մեջ և վառելիքը մատակարարել նոր՝ իջեցված արժեքով: Դրա շնորհիվ երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում քաղաքապետարանը տնտեսել է 163 499 000 դրամ:

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության և համայնքին աջակցելու համար՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ տնտեսված գումարն ուղղվելու է քաղաքի զարգացմանն ու հարմարավետ միջավայրի ապահովմանը:

«Սոցիալական պատասխանատվության այս զգացումի շնորհիվ է նաև, որ մենք կարողանում ենք քայլեր ձեռնարկել քաղաքում կուտակված խնդիրներին համակարգային ու հիմնավոր լուծումներ տալու նպատակով: Վստահ եղեք, որ յուրաքանչյուր լուման ծառայելու է իր նպատակին»,- նշել է քաղաքապետն ու հավելել, որ համայնքը կանգնած է բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր մասնակցում են քաղաքի կառուցմանը:

Երևան համայնքին աջակցելու և բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար Երևանի քաղաքապետը շնորհակալագրով է պարգևատրել «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ընկերությանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+