ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ժամանեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայր, որտեղ մեկնարկում է նրան կալանավորելու միջնորդության քննությունը։
Դատարանի բակում են նրան ողջունեցին ԲՀԿ պատգամավորները, այնուհետ Ծառուկյանը մտավ դատարանի շենք։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Ռոբերտ Պապոյանին, միջնորդությունը մերժվել է:
Ծառուկյանին մեղադանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալ, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







