Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ վաղը 10։30-ից կշարունակի Ծառուկյանի խափանման միջոցի գործով քննությունը։ Այս մասին դատարանից դուրս գալուց հետո հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։
Նա կրկին նշեց, որ գործը շինծու է և այն «սարքողները» պատասխան են տալու: «Տնտեսական, սոցիալական վիճակը ծանր է, օրեցօր դեպի սով է գնալու», — նշեց Ծառուկյանը։ Դատարանի բակում հավաքվել էին Ծառուկյանի աջակիցներն ու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







