Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կկիրառվի գրավը` 2 մլրդ դրամի չափով։
Հիշեցնենք՝ Աննա Դանիբեկյանը մայիսի 13 ի նիստում մերժել էր Ռոբերտ Քոչարյանին գրավով կամ անձնական երաշխավորությամբ ազատելու կամ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կալանքը վերացնելու՝ պաշտպանների 3 միջնորդությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







