Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ հունիսի 18-ի առավոտյան 9:00-ի դրությամբ COVID հիվանդանոցներ հոսպիտալացվելու կարիք ունեն 143 հոգի, որից 25-ը գտնվում են տանը:
Թորոսյանի խոսքով՝ նրանցից 9-ը թեթև ծանրության են, բայց կարիք ունեն հոսպիտալացվելու, 16-ը՝ միջին ծանրության են, 80 և ավելի թթվածնի պարունակությամբ քաղաքացիներ այս պահին տանը չկան:
Նախարարի տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ 444 հոգի գտնվում է ծանր վիճակում, 131-ը՝ ծայրահեղ ծանր, 29-ը՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերին են միացված:
Նախարարը նշեց, որ կան բազմաթիվ քաաղաքացիներ, որոնք գտնվում են այլ հիվանդանոցներում, որտեղ նեղ մասնագիտական կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում չի իրականացվում և կարիք ունեն տեղափովելու կորոնավիրուսային հիվանդանոց:
Նախարարի խոսքով՝ իր ներկայացրած թվերը տատանվում են, բայց նվազելու կամ զրոյանալու միտում չկա, պատճառը վարակվածների մեծ թիվն է:
Նախարարը նշեց նաև, որ այս պահին ռեանիմացիոն 263 մահճակալ կա, որոնց հիմնական մասը զբաղված է և հատուկենտ ազատ տեղեր կան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







