Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 18-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18,033-ի, հիվանդներից 6,814-ն արդեն բուժվել է, մահացել է 302 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 888 դեպք, մահացել է 14 մարդ, հիվանդներից 731-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 10,991 դեպք, 133 մարդ մահացել է, 6,075-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 182,727 դեպք, ապաքինվել է՝ 154,640-ը, գրանցվել է մահվան 4,861 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 195,051-ի, ապաքինվել է 154,812 մարդ, արձանագրվել է 9,185 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 553,301-ի, ապաքինվել է 304,342 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 7,478 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







