«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը Հայաստանի պաշտպանության նախարարությանը նվիրել է կորավիրուսի ախտորոշման մեծաքանակ թեստեր և նմուշառման պարագաներ, որոնցով 2020 թվականի ամառային զորակոչին ենթակա ՀՀ բոլոր քաղաքացիները կթեստավորվեն։ Այս մասին «Ռազմինֆո»-յի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ զորակոչիկները թեստավորվելու են մինչև Կենտրոնական հավաքակայանում վիճակահանության մասնակցելը։
Զորակոչիկները թեստավորվելու են կորոնավիրուսային վարակի իմունոֆերմենտային եղանակով ախտորոշման միջոցով, որի նպատակը իմունոգլոբուլինների (հակամարմինների) հայտնաբերումն է։ Ախտորոշման գործընթաց է տևում է մոտ մեկ ժամ։
Նշենք, որ հուլիսից մինչև օգոստոսի 30-ն զորքեր կզորակոչվեն նրանք, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, ինչպես նաև նրանց, որոնց տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը։ Թե ինչպես է ՊՆ-ն պայքարելու COVID-19-ի դեմ զորակոչի ընթացքում, կարող եք ծանոթանալ այստեղ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







