Հանրապետությունում երաշտի ազդակներ առայժմ չունենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Երաշտի ազդակներ առայժմ չունենք: Հուսով եմ, որ այդ կասկածները տեղի չեն ունենա: Այնուամենայնիվ, եթե նման փաստ արձանագրվի, պետք է մտածենք, թե ինչպես աջակցել գյուղացիներին, քանի որ չկա նման խնդիր, չկա նաև հատուկ միջոցառում»,- ասաց նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







