Վերաքննիչ քրեական դատարանի նիստում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Վերաքննիչ բողոքները հունիսի 15-ին ներկայացրել է նախկին նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հունիսի 17-ին Վերաքննիչ դատարանում միջնորդեց, որպեսզի Քոչարյանը լքի նիստերի դահլիճը առողջական վիճակից ելնելով։
Դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց միջնորդությունը և Քոչարյանը Քրեակատարողական աշխատակիցների ուղեկցությամբ լքեց նիստերի դահլիճը։
Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի գլխավոր ֆիգուրանտ Է, նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Նախկին նախագահը կալանքի տակ է գտնվում 2019 թվականի հունիսի 25-ից։ Ս.թ. ապրիլի 28-ին Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, մայիսի 12-ին վիրահատվել է:
Մայիսի 29-ին Վարչական դատարանը բավարարել է փաստաբան Արամ Օրբելյանի հայցը, ըստ որի ՝ մինչև կորոնավիրուսի համաճարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







